

ԷկոԼուր
Մայիսի 20-ին Կապանի հասարակական լսումներում քննարկվելու է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի փակ, ստորգետնյա եղանակով շահագործման նախագիծը: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց «Deno Gold Mining Company» ՓԲԸ-ի Կառավարության և հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանը: «Փաստաթղթում նշված բաց հանքի ստորաբաժանումը վերաբերվում է նախկինում մեր ընկերությանը տրամադրված Կապանի պղնձի հանքավայրին, որն այժմ չի գործում և մեր կողմից վերադարձվել է ՀՀ կառավարությանը: Վերոգրյալը երևում է նաև հասարակական լսման ներկայացված փաստաթղթում»,- նշված է Աղայանի նամակում:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին «ԷկոԼուր»-ը, հիմնվելով Կապանի հասարակայնության անհանգստությունների վրա, հարցում էր արել ընկերությանը` պարզելու թե ինչ եղանակով է ընկերությունը պատրաստվում շահագործել Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը` բաց, թե փակ:
Մայիս 17, 2011 at 15:25
