

Lragir.am
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է, այս կապակցությամբ հունիսի 6-ին, ժամը 18:00-ին Թեղուտի պաշտպանության խումբը կազմակերպում է երթ դեպի նախագահական նստավայր, ԱԺ և Կառավարություն: Նախատեսվում է բազմազան, բազմագույն և անակնկալներով լի ակցիա:
Հնչեցվելու են բնապահպանների 15 պահանջները ուղղված ՀՀ իշխանություններին, որոնց թվում`
«Բացել ՀՀ նախագահական պալատի տակի ոսկու հանքը` Բաղրամյան 26 հասցեով, որով կլուծվի ոսկու պետական պահուստային պաշարների խնդիրը, և այդ ոսկով էլ ծայրեծայր ոսկեզօծել Կառավարական տան վրա նոր կառուցվելիք թմբուկը»:
Թեղուտի անտառի պաշտպանության շարժումը մեկնարկել է 2007 թվականի նոյեմբերին: Նախաձեռնության նպատակն է կասեցնել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Ներկայում այս նախաձեռնությունը վերափոխվում է ավելի ընդարձակ և համակողմանի էկոլոգիական շարժման:
Հունիս 02, 2011 at 16:01
