

Գալուստ Նանյան, www.yerkir.am
Ներկայումս Հայաստանում հաշվվում է 27 մետաղական հանածոների հանքավայրեր, որոնցից շահագործվող են 10-ը, շահագործման համար նախատեսվում են 11-ը, դադարեցված է 2-ի շահագործումը, չհատկացված է մնում 4-ը:
Հաշվարկները ցույց են տալիս, որ մետաղային հանքավայրերի հատկացված տարածքը Ըստ «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանի` ցավալին այն է, որ բոլոր մետաղական հանքավայրերն այսօր շահագործվում են բաց եւ պայթեցման եղանակով. «Հանքավայրերին հատկացված պոչամբարները նույնպես այսօր լավ չեն կառավարվում։ Արդեն լցված պոչամբարները բարձիթողի վիճակում են եւ կարիք ունեն ռեկուլտիվացիայի: Իսկ նրանք էլ, որտեղ ռեկուլտիվացիա արդեն արվել է, չեն համապատասխանում պայմաններին»:
Բնապահպանները ահազանգում են նաեւ, որ անխնա հանքարդյունաբերության արդյունքում մենք ունենք աղտոտված հող եւ ջուր, որին հասցված վնասների համար ոչ մի ընկերություն փոխատուցում չի մուծում պետբյուջե: Այստեղ ո՞վ է մեղավոր, իհարկե` Բնապահպանության նախարարությունը, որը հանձինս բնապահպանական տեսչության, լիազորվել է ստուգումներ իրականացնել եւ պատասխանատվության կանչել վնաս հասցնող ընկերություններին, ինչը չի արվում, կամ արվում է թերի:
«Հետո էլ մարդկանց ստիպում են լքել իրենց բնակավայրերը կամ էլ ապրել հենց աղտոտված տարածքներում»,- ասում է Ի. Զարաֆյանը եւ հավելում, որ դրանով էլ սկսվում է էկոլոգիական միգրացիան:
Եթե սովորական միգրացիայի դեպքում մարդը կարող է հետ վերադառնալ ու ապրել իր բնակավայրում, ապա էկոլոգիական միգրացիայի դեպքում դա անհնարին է, որովհետեւ հողը, ջուրը եւ օդը արդեն կեղտոտված են: «Այստեղ վտանգն այն է, որ այդ տարածքները հնարավոր չէ վերակագնել»,- ասում Ի. Զարաֆյանը:
Ի դեպ, նկատենք, որ ներկա պահին շահագործվող եւ առաջիկայում շահգործվելիք մետաղական հանածոների հանքավայրերի տարածքների մեծամասնությունը գտնվում է Հայաստանի անտառածածկ տարածքներում, իսկ շատ տեղերում էլ հանդիպում ենք պատմամշակույթային կոթողների: Այսպես դեռեւս չհատկացված մետաղական հանքավայրերը` 4-ն են, իսկ այդ ցանկում կարելի է տեսնել Վայոց Ձորի մարզում նախատեսվելիք Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործումը:
Հանքավայրի տարածքում այս պահին հաշվառված են երեք պատմամշակույթային կոթողներ` Գլաձորի համալսարանը, Սպիտակավոր եկեղեցին եւ Սմբատաբերդը : Թե ինչ պայքար կմղի այս դեպքում ՀՀ Մշակույթի նախարարությունը դեռ չգիտենք, սակայն հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրի դեպքում, երբ այդ տարածքում հաշվառված են տասնյակից ավել պատմամաշկույթային կոթողներ, կառավարությունը արդեն հանքավարը հանձնել էր CPS խմբին՝ շահագործելու համար։ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ի պատասխան հարցման, հայտնեց, որ իրենեզրակացության համար փաթեթը չեն ստացել, սակայն հետո պարզվեց, որ ստացել էլ են, համաձայնությունն էլ միանգամից տվել են:
Հունիս 06, 2011 at 17:16
