Ցանկացած չինովնիկ կերազեր այդ պաշտոնի մասին, իսկ Փափազյանը վերցրեց ու հրաժարվեց

Ցանկացած չինովնիկ կերազեր այդ պաշտոնի մասին, իսկ Փափազյանը վերցրեց ու հրաժարվեց

Աննա Սաթյան, Նովոյե Վրեմյա

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի` իր պաշտոնից հեռանալու մասին ասեկոսեները վաղուց են: Եւ ահա վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ հիմնադրամի ղեկավար նշանակվեց Արմեն Խաչատրյանը, ով նախկինում ղեկավարում էր «Հայփոստ» ՓԲԸ-ն: Որպես հիմնական տարբերակներ հայրենական ԶԼՄ-ները բերում էին վերջերս ընդունված ՀՀ կառավարության որոշումը Տաթեւի մոտ` Սվարանցի տարածքում, երկաթի հանքավայրի շահագործման սկսման մասին: Հիշենք, որ ինքը` Փափազյանը, լինելով «Հարավային զբոսաշրջանային միջանցք»-ի նախաձեռնողներից մեկը, բազմիցս շեշտատրել է, որ զբոսաշրջության եւ հանքարդյունաբերության զարգացումն անհամատեղելի են:

Մամուլի տվյալներով` այս առումով վարչապետի հետ զրուցել է հայտնի ռուսաստանյան ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը: Շնորհիվ հիմնականում նրա ներդրումների է կառուցվել ճոպանուղին, որը Տաթեւի հինավուրց վանական համալիրը կապում է Հալիձոր գյուղի հետ, կարգի են բերել նրան մոտակա տրանսպորտային ուղիները: Հանդիպումը սակայն հարժեք արդյունքը չի տվել. կառավարության ղեկավարը պնդել է իրենը:

«ՆՎ»-ի թղթակցի հետ զրույցում «ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը նկատեց, որ սկզբի համար հանքավայրի նախագիծը պետք է ներկայացվի փորձաքննության, սակայն նրա տվյալներով, դա դեռ չի արվել: «Իմ հիշողության մեջ կա միայն մեկ նախագիծ` կապված երկաթահանքերի հետ: Մի քանի տարի առաջ Հրազդանում այն իրականացնել փորձեց տեղական «Նագին» ընկերությունը, սակայն նրա կողմից ներկայացված հիմնավորումը քննադատությանը չդիմացավ: Նախագիծը սառեցրին: Տաթեւի մոտի հանքավայրի շահագործման առումով ասեմ, որ, անկասկած, այն կհարվածի տեղի զբոսաշրջությանը: Ո՞վ կցանկանա ճոպանուղի նստել եւ շնչել վնասակար արտանետումները»:

Հունիս 07, 2011 at 14:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր