Թեղուտի պաշտպանների ակցիա-երթն անցավ հանգիստ մթնոլորտում եւ գրավեց բոլորի ուշադրւթյունը

Թեղուտի պաշտպանների ակցիա-երթն անցավ հանգիստ մթնոլորտում եւ գրավեց բոլորի ուշադրւթյունը

ԷկոԼուր

«Բացառիկ գերակա հանրային շահ սահմանելով` պահանջում ենք բացել ՀՀ նախագահի նստավայրի դեռևս խորհրդային ժամանակահատվածում հայտնաբերված ոսկու հանքավայրը… Այդ մասին լռում են, բայց մենք գիտենք, որ այստեղ գտնվում են ոսկու եւ պլատինի պաշարներ... Կլուծվի ոսկու պետական պահուստային պաշարների վերականգնման խնդիրը...Չորացնենք Սեւանը, տեղում կառուցենք խաղատուն... Կտրենք անտառները...Օլիգարխներից յուրաքանչյուրին հանք բաժանենք»: Նման կոչերով հանդես եկավ Թեղուտի պաշտպանության խումբը հունիսի 6-ի ակցիա երթի ժամանակ: Ակցիա-երթը սկսվեց ՀՀ նախագահական նստավայրի մոտից, ապա շարունակվեց ՀՀ Ազգային Ժողովի մոտ եւ հետո` ՀՀ կառավարության տան մոտ:

Նախօրեին Թեղուտի պաշտպանները տարածել էին հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացումն ընթանում է ոչ կայուն եղանակով: Տնտեսական աճը և բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են բնական ռեսուրսների շահագործումից: Համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ, մի խումբ անձանց մասնավոր շահից ելնելով, անխնա և արագ տեմպերով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները, ջրային ռեսուրսները, հողերը, անտառները, կենդանական ու բուսական աշխարհը` խոչընդոտելով տնտեսության համար ազգային մրցունակության հեռանկար ունեցող այլ ճյուղերի զարգացումը»:


style="height: 390px; width: 640px">

Հունիս 07, 2011 at 14:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր