

www.asekose.am
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում գոյություն ունեն քարածխի մեծ պաշարներ, և այժմ քննարկվում է այն հարցը, թե ինչպիսի տեխնոլոգիայով և միջոցներով կարելի է դրանք դուրս բերել: ԼՂՀ և Հայաստանի էներգետիկները մեծ նշանակություն են տալիս այս հանքավայրերին և այն կարծիքին են, որ դրանք թույլ կտան ինչ-որ չափով դիմակայել այն աճի միտումներին, որ դրսևորում են էներգակիրների համաշխարհային գները: Այժմ հանքավայրերի դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ կարելի է քարածուխը արդյունահանել բաց եղանակով: Սպասվում է, որ մոտ ժամանակներս երկրաբանները կավարտեն իրենց աշխատանքը և հնարավորություն կստեղծվի խոսել ավելի կոնկրետ հարցերի շուրջ:
Հունիս 20, 2011 at 14:44
