

Հայաստանը դարձել է հանքարդյունահանող երկիր և հումքային կցորդ է այլ երկրների համար: Այսօր Հայաստանում գործում է մոտ 500 հանքավայր, 300-ը ձևավորման ընթացի մեջ է: Շուրջ 15 խոշոր պոչամբար կա, որոնք թունավորում են շրջակա միջավայրը` չհաշված մանր թափոնները: Այս մասին հունիսի 21 լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհագրական գիտությունների դոկտոր, Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցացիայի նախագահ և ՄԱԿ–ի UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը. «Դա ամենավատ նիշան է, որը կարող է ունենալ երկիրը թե սոցիալ-տնտեսական առումով, թե, առավել ևս, էկոլոգիական առումով»:
Պատճառաբանությունը, թե դա աշխատատեղերի ստեծմանն է նպաստում, տնտեսության հիմնական ուղղությունն է, ըստ Կարինե Դանիելյանի, արդարացում չի կարող լինի, քանի որ, եթե նայել ներքին համախառն արդյունքի ցուցանիշներին, հանքարդյունաբերությունը վերջին տարիներին կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 3-4 %-ը: Փաստացի ստացված նյութը` մետաղը 0.7-0.8 % է կազմում: 99 %-ը թափոններն են, որոնք մնում են բնության մեջ: Մարզերից թափոնները ամենաշատը բաժին են ընկնում Սյունիքին` 98 %, իսկ 2 %-ը բաժին է ընկնում Լոռու մարզին:
Կարինե Դանիելյանն ասում է, որ չնայած կառավարությունը երկրի առաջնահերթ զարգացումը հանքարդյունաբերության, գյուղատնտնեսության և տուրիզմի վրա է հենել, այդուհանդերձ, անհնար է դրանք համակցելը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրի վրա:
ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերայի կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, թե որքան շատ է աղտոտված սննդամթերքը ծանր մետաղներով: Եթե ջրային ռեսուրսները աղտոտված են այնպես, որ այստեղից արդեն սննդամթերքի խիստ աղտոտվածություն է առաջանում, նույն պայթյունների կողքին գյուղատնտեսական հողեր են մշակվում, Ախթալայի պոչամբարն այնպիսի վիճակում է, որ Ախթալա գետակն այլևս գետ անվանել հնարավոր չէ, Դեբեդի ստորին մասերում, հատկապես Ողջիի ստորին հատվածներում ծանր մետաղների պարունակությունը բարձր է, ապա դրա հետևանքով առողջ սնունդ արտադրելը գրեթե անհնար է դառնում:
«Եթե մենք դնում ենք նպատակ մաքուր գյուղատնտնեսություն, դա սկզբունքորեն բացառում է այս հանքարդյունաբերության գիշատիչ զարգացումը, էլ չեմ ասում, որ մենք էլ ոչ արդյունահանման խնդիր կարող ենք լուծել, որովհետև միանգամից կստուգեն և կտեսնեն, թե մեջը ինչ է, և նույնը` մենք ինչ ենք ուտում»,- հավելում է Կարինե Դանիելյանը:
Ըստ բնապահպանի` նույնը վերաբերում է տուրիզմին: Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ հաճույքով են այցելում Հայաստան, քանի որ լանդշաֆտները գրավիչ են, պատմական հուշարձանները հետաքրքիր են, բայց որպես բացասական երևույթ բոլոր զբոսաշրջիկները նշում են շրջակա միջավայրի աղտոտվածությունը, ինչն էլ իջեցնում է գրավչությունը: Կարինե Դանիելյանը համոզված է, որ հնարավոր չէ տուրիզմը զարգացնել շրջակա միջավայրի այս իրավիճակում: Իրավիճակը մի տեղ պետք է պայթեր, և այդ պայթյունը եղել է Տաթևի ճոպանուղու մոտ, որի կողքին միանգամից երկու հանք է բացվում:
Չինացիների և «Նագին» ընկերության կողմից նախատեսվող Հրազդանի հանքավայրի շահագործումն էլ իր հերթին է ազդելու Ծաղկաձորի տուրիզմին: Կարինե Դանեիլյանն ահազանգում է, որ դա ևս վտանգավոր է, քանի որ Հրազդան գետից գյուղատնտեսական հողեր են ոռոգվում, հանքի համար նախատեսվող տարածքում են ձևավորվում Երևանի մոտ 40 տոկոսը սնուցող ջրի աղբյուրները: Հանքի շահագործումը մեծ ազդեցություն կունենա խմելու ջրի որակի վրա, քանի որ ամենախիստ տոկսիկ նյութերը առաջանում են ծանր մետաղներից, որը բոլոր տիպի հիվանդությունների առաջացման, հատկապես նոյագոյացությունների վտանգ են ներկայացնում:
Ըստ այդմ, բնապահպան Կարինե Դանեիլյանն առաջարկում է ոչ թե հանքանյութը հանել, այլ ստանալ ապրանքներ, օգտագործել հումքը և պոչամբարները որպես հումքային ռեսուրս, քանի որ այսօրվա տեխնոլոգիաները դա թույլ են տալիս: Իհարկե դա ավելի դժվար է ու թանկ, բայց անհրաժեշտ է բնության պահպանության տեսանկյունից:
«Այսպես, ընդերքը քանդելով, ինչպես մենք ենք քանդում, ուղղակի հսկայական աճեցնում ենք շրջակա միջավայրի աղտոտվածությունը առողջության համար, սեյսմիկ ռիսկերը, և միաժամանակ պարզվում է, որ պետությունը չի էլ հարստանում դրա արդյունքում»,- ամփոփում է նա:
Արդեն մեկ ամիս է` բնապահպանական մի շարք ՀԿ-ներ նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին և Ազգային ժողովի նախագահին, սակայն թեմայի շուրջ զրուցելու առաջարկ ստացել են դեռևս էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:
Հայաստանին մնում են միայն մեծ թվով թունավոր թափոններ
1in.am
Հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտի ներկա վիճակին, հնարավոր էկոլոգիական վնասներին, նախ նշեց.
«Մենք պիտի մտածենք, որ սա մեր պահուստային հնարավորությունն է: Ընդերքն այսպես քանդելով՝ մենք մեծացնում ենք շրջակա միջավայրի աղտոտվածությունը, առողջությանն ենք վնասում, սեյսմիկ ռիսկերն են մեծանում, և դեռ պարզվում է, որ պետությունը չի էլ հարստանում դրա արդյունքում»:
Կարինե Դանիելյանը հորդորում է բողոքել նոր հանքավայրերի շահագործման դեմ, հնարավորինս ուսումնասիրել, թե ինչպես են կազմվում շահագործողների հետ պայմանգրերը, մասնավորապես՝ թե ինչպես է լինում, որ այդ գումարների չնչին մասն է մտնում պետբյուջե, և Հայաստանին մնում են միայն մեծ թվով թունավոր թափոններ, զգալիորեն ավելացել է մի շարք հիվանդությունների թիվը:
Հանդիպմանը մասնակցող հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ Լալա Թևոսյանը մտահոգություն հայտնեց, թե Հայաստանի ընդերքը Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերն ունի, «դա հո չի նշանակում, որ մենք ամբողջ Հայաստանը պիտի վեր ու վար անենք, որովհետև ինչ-որ մեկն ուզում է օգուտ քաղել դրանից, ինչ-որ մեկն ուզում է վաճառել այդ ամենը»:
Լալա Թևոսյանը կարծում է, որ հասարակությունն ավելի տեղեկացված պետք է լինի այս խնդիրների վերաբերյալ և ավելի մտահոգ լինի.
«Շատերին չեն հետաքրքրում այս խնդիրները. մարդիկ զբաղված են իրենց ընտանեկան հոգսերով: Բայց պետք է բոլորով հավաքվել և պայքարել»:
Ի դեպ, մտահոգ բնապահպաններն ու մի շարք համպատասխան կազմակերպություններ այս խնդիրների վերաբերյալ մոտ մեկ ամիս առաջ բաց նամակ էին ուղարկել Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել նրանցից:
Բնապահպանները միայն նշեցին, որ, հավանաբար, այդ նամակներն ուղարկվել են համապատասխան գերատեսչություն՝ Բնապահպանության նախարարություն, որտեղից վերջերս միայն դիմել են մի մասնագետի, ոչ նամակի նախաձեռնող խմբից, որպեսզի քննարկում կազմակերպվի, ինչի որակի և արդյունավետության հետ նախաձեռնող բնապահպաններն այնքան էլ մեծ հույսեր չեն կապում՝ նկատի ունենալով մինչ այդ կազմակերպված նման քննարկումների ընթացքն ու ելքը:
Միջազգային շուկայում իջանք ամենացածր մակարդակի. Կարինե Դանիելյան
1in.am
Հունիսի 21-ին «Արմատ» ակումբում նախատեսված էր լրագրողների հետ բնապահպանների հանդիպումը: Նախապես ներկայացված թեման Աբովյանի, Հրազդանի, Սվարանցի հանքավայրերի շահագործման հնարավոր էկոլոգիական հետևանքներն էր:
Սակայն հանդիպման հենց սկզբում բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, ՄԱԿ-ի UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը, վկայակոչելով այսօր հանրապետությունում տիրող մտահոգիչ պատկերը, նախընտրեց խոսել ընդհանուր հանքարդյունաբերության գործունեության մասին, քանի որ «խնդիրն առանձին դեպքերի հետ չի կապված, այլ համակարգային է»:
«Այսպես կոչված բարեփոխումների, մասնավորեցման և այլ պրոցեսների արդյունքում մենք, փաստորեն, միջազգային շուկայում իջանք ամենացածր մակարդակի»,- փաստեց Կարինե Դանիելյանը և ավելացրեց, որ Հայաստանն այսօր դարձել է հանքարդյունահանող երկիր և հումքային կցորդ այլ երկրների համար:
«Դա ամենավատ ցուցանիշն է, որ կարող է ունենալ երկիրը թե՛ սոցիալ-տնտեսական առումով, թե՛, առավել ևս, էկոլոգիական առումով»,- նշեց բնապահպան և ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն, այսօր մեր հանրապետությունում գործում է մոտ 500 հանքավայր, ևս 300-ը ձևավորման փուլում են, և ունենք 15 խոշոր պոչամբարներ, որոնք թունավորում են շրջակա միջավայրը՝ գումարած նաև մանր թափոնները:
Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ սովորաբար պաշտոնյաները պատճառաբանում են, թե լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվում, դա տնտեսության հիմնական ուղղություն է և այլն, և այլն, սակայն երբ ուսումնասիրում ենք, թե ներքին համախառն արդյունքի որ տոկոսն է կազմում հանքարդյունաբերությունը, տեսնում ենք, որ մոտ 3-4% տոկոս է ընդամենը, իսկ մնացածը թափոններ են. «0.7-0.8 % ստացված նյութն է, մետաղը, որ արտահանում ենք կամ օգտագործում, 90%-ից ավելին թափոններ են, այսինքն՝ պոչեր են, որոնք մնում են մեր բնության մեջ»:
Անդրադառնալով նաև երկրի առաջնակարգ զարգացումների ոլորտներ հռչակված հանքարդյունահանմանը, հանքարդյունաբերությանը, գյուղատնտեսությանը և տուրիզմին՝ բնապահպանը նկատեց, որ անհնար է դրանք համակցել այս փոքր տարածքի վրա:
Եթե մեր ջրային ռեսուրսներն աղտոտված են այնպես, որ մեզ մոտ սննդամթերքի խիստ աղտոտվածություն է նկատվում, և այդ նույն պայթյունների կողքին գյուղատնտեսական հողեր են, շրջապատը էկոլոգիապես աղտոտված է, ըստ բնապահպանի, գյուղանտեսության կամ տուրիզմի ի՞նչ զարգացման մասին կարող է խոսք լինել.
«Հանքարդյունաբերության այս գիշատիչ զարգացումը չի կարող ապահովել այդ ոլորտների զարգացումը»,- բացի այդ, Կարինե Դանիելյանի խոսքով, վտանգվում է նաև արտահանման հարցը, քանի որ երբ ներկրող երկրում ստուգեն ապրանքը և տեսնեն, թե ինչ վիճակում է, միանշանակորեն կհրաժարվեն:
Հունիս 22, 2011 at 15:05
