

Aysor.am
«Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը մեր երկրի տնտեսական կյանքում, կարծում եմ, ոլորտի ձևավորած դեռևս պարզունակ մոտեցումը չի բխում պետական շերտերից ու համահունչ է որոշ անհատների և կազմակերպությունների նեղ շահադիտական ձգտումներին ու ցանկություններին», -այս մասին հունիսի 22-ին Աժ արտահերթ քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ այդ մասին է հաստատում ներկայիս իրավական դաշտն ու պետական քաղաքականությունը, այդ թվում` ներկայիս կառավարության վարքագիծը:
Նրա խոսքով` «Ընդերքի մասին» օրենսգրքի նոր նախագիծը չի համապատասխանում առողջ ու կայուն սերունդ ունենալու մոտեցումներին:
«Հանաքարդյունաբերության կողմից բնությանը, տնտեսությանն ու բնակչությանը պատճառվող հսկայական վնասները համարժեք չեն փոխհատուցվում մասնավոր շահագործողների կողմից, բոլոր ծախսերն, ըստ էության, մնում են պետության և մեր ապագա սերունդների վրա: Հանքարդյունաբերողներն այսօր Հայաստանից արտահանում են հանքաքարերի կիսաարտադրանք` խտանյութ` առանց նրանցում առկա օգտակար տարրերը հանելու: Արդյունքում պետությունը ոչ մի լումա չի ստանում իր սեփակնությունը հանդիսացող այդ թանկարժեք տարրերի արտահանումից, սա այն դեպքում, երբ ՀՀ հռչակագրի համաձայն ընդերքը իբր համաժողովրդական սեփականությունն է»,- ասաց նա:
Ըստ Ա.Մինասյանի`ոչ ոք էլ չ կասկածում, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության ամենաշահութաբեր ճյուղն է, սակայն այն գործում է ներկայիս ընդհանուր հարկային դաշտում, նրանք օգտվում են ավելացված արժեքի հարկ չվճարելու արտոնությունից:
«Արդյունքում ընդերքօգտագործող մասնավոր կազմակերպությունները ոչ միայն չեն վճարում ռենտան, այլև մեծ մասշտաբների համեմատ չնչին հարկեր են վճարում պետական բյուջեի հաշվին: Ընդ որու, նրանք ոչ մի կերպ չեն խախուսումնոր տեխնոլոգիաների կիրառմանն ու աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Հարկման գործող ռեժիմի պայմաններում շահագործողի կողմից հավելյալ ծախս կատարելը չի կարող հիմնավորվել ու արդարացվել»,- ընդգծեց նա:
Աժ պատգամավորի համոզմամբ`«ներկայում կառավարությունը լիարժեք չի տիրապետում օգտակար հանածոների ու ընդերքի հարստությունների վերաբերյալ արժանահավատ տվյալների», քանի որ թույլ վերահսկողություն ունի մասնավոր շահագործողների վրա:
Ընդերքի մասին օրենքը փոխում են
www.1in.am
Այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։
1. Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն oգտագործելիu բնությունը և շրջակա միջավայրը վնաuակար ազդեցություններից պաշտպանելու, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
2. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
3. Ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքoգտագործման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման նպատակով ընդերքoգտագործման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
5. Քաղաքաշինական օբյեկտների (այդ թվում՝ ամբողջությամբ կամ մասնակի ստորերկրյա) նախագծման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և կառուցապատման հետ կապված ընդերքօգտագործման հարաբերությունները սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանց կիրառումն ապահովող իրավական ակտերով:
ՀՅԴ-ից ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե ի՞նչ ֆինանսական ներդրումներ կգան այս օրենքով, ինչին ի պատասխան՝ նախարարը արձագանքեց, որ ներկա պահին շատ մեծ ներդրումներ այս ոլորտում չեն արվում, քանի որ ռիսկայնությունը գործող օրենքը չի պաշտպանում: Իսկ նոր օրենքով ներդրումները կհասնեն 3-4 միլարդ դոլարի:
Քննարկվեց “Ընդերքի մասին” օրենքի նախագիծը
Ankakh.com
Այսօր խորհրդարանում քննարկվեց “Ընդերքի մասին” օրենքի, “Բնապահպանական և բնօգտագործման վճարների” մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց. ”Օրենսգրքում փորձ է արվել կիրառել մեկ պատուհանի սկզբունքը` ընդերքօգտագործման տրամադրման գործընթացը հնարավորինս պարզեցնելով: Բոլոր տիպի օգտակար հանածոների համար սահմանվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման նույն մոտցումը”:
Նախագծում վերանայվել է երկրաբանական տեղեկատվության տրամադրման կարգն ընդերքօգտագործողներին. այն կլինի անվճար է:
Ընդերքը երկրի սեփականությունն է, և նախագծով ընդերքի շահագործման իրավունքն է տրվում մասնավորին. “Այլ հարց կլիներ, եթե մենք ընդերքը սեփականության իրավունքով տայինք ինչ-որ մեկին, բայց օրենքը նման բան չի նախատեսում`ընդերքօգտագործման իրավունքն է ընդամենը տրվում` ժամանակավոր կոնկրետ ծավալով”,-օրենքի քննարկման ժամանակ նշեց Արմեն Մովսիսյանը:
Օրինագծի ընդունումից հետո ոլորտի ներդրումները առաջիկա տարիներին կհասնեն 3-4 միլիարդ դոլարի` և մետաղական հանքավայրերում եւ ոչ մետաղական հանքավայրերում: Նախարարի խոսքով, գործող օրենքը ներդրումներ կատարելու համար ռիսկայնությունը չի փոքրացնում:
Հունիս 23, 2011 at 16:19
