

Tert.am
Բուլղարական Լովեչում հայտնաբերվել է 10 մլրդ խմ տարողությամբ գազի հանքավայր, որը շուտով պիտի շահագործվի: Այդ մասին, ինչպես հաղորդում է բուլղարական Dnevnik բինզես-օրաթերթը, հայտարարել է երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Տրայչո Տրայկովը:
Նոր հանքավայրից նախատեսվում է տարեկան արդյունահանել 1 մլրդ խմ գազ: Այսօր Բուլղարիայի տարեկան սպառումը կազմում է 3 մլրդ խմ, որի 90%-ը ներկրվում է Ռուսաստանից:
Ըստ Dnevnik-ի՝ Տրայկովը չի մանրամասնել, սակայն ըստ ամենայնի, խոսքը մի հանքավայրի մասին է, որը հետազոտել է ամերիկյան Liberty Energy Corp-ը:
Հուլիս 08, 2011 at 11:31
