

ԷկոԼուր
Պետության հաշվեկշռում գտնվող 14 ոսկու եւ ոսկու բազմամետաղային հանքավայրերից 9 հանքավայր շահագործման արտոնագիր ունի:
Եւս 38 արտոնագիր տրամադրված է ոսկու եւ այլ ազնիվ մետաղների երկրաբանահետախուզական աշխատանքների համար: Դա իսկական ոսկու տենդ է, որը պատել է բոլորին` եւ բիզնեսին, եւ արտոնագրեր տրամադրող չինովնիկներին:
«Ոսկե» առաջնորդը «GeoPromining Gold» ընկերությունն է, որը Սոտքի եւ Մեղրաձորի հանքավայրերի շահագործման արտոնագրեր ունի: Հանքանյութից ոսկին կորզվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, որը պատկանում է ընկերությանը:
Ոսկի են փնտրում ընկերություններ, որոնք արդեն զբաղված են, կամ առնվազն ազնիվ եւ գունավոր մետաղների արդյունահանման եւ վերամշակման արտոնագիր ունեն: Այդպիսիներն են` «Deno Gold Mining Company»-ն, «Metal Prince»-ը, «Armenian Copper Programme»-ը (Vallex խմբի ընկերություն), «Geotim»-ը (Lydian International), «Multi Group»-ը, «Base Metals»-ը (Vallex խմբի ընկերություն): Միաժամանակ, բացի այս ընկերություններից ոսկի փնտրում եւ նաեւ ուրիշները, որոնք մասնագիտացած են երկրաբանահետախուզական աշխատանքներում: Օրինակ` «Վրեժ Դերո» ընկերությունը Սյունիքում ոսկու հետախուզման 4 արտոնագիր ունի: «Արատա մայնինգ» ընկերությունը տիրապետում է Գեղաքունիքի մարզում հետախուզության անցկացման 3 արտոնագրի: Հետախուզական աշխատանքների համար «Լուլիար» ընկերությանը տրամադրված 7 արտոնագրերից 2-ը ոսկու որոնման համար են: Եւ այսպես շարունակ:
Սա շատ նման է նրան, որ այժմ փորձում են ձեռք դնել այն տարածքների վրա, որտեղ ոսկի կա, բայց հանքավայրը դեռ պետության հաշվեկշռում ընդգրկված չէ: Տարածքը կարելի է վերավաճառել ռեալ արդյունահանողին, ով շտապում է, կարող է գումարներ ներդնել եւ չի սպասելու աշխատանքների ավարտման համար սահմանված ժամկետին:
Հուլիս 12, 2011 at 07:18
