

Tert.am
Իտալական ENI էներգետիկ ընկերությունը գազ է հետախուզելու Եգիպտոսի արևելյան անապատային տարածքում, Սինայի թերակղզու գոտում և Միջերկրական ծովում: Այդ մասին հաղորդում է իտալական Repubblica-ն: Ընկերությունը պատրաստվում է հետախուզել և հորատել գազի 12 հանքավայր: 2011–2012 թթ. նախատեսված ներդրումների ծավալը կկազմի շուրջ 3 միլիարդ դոլար:
Համապատասխան համաձայնություն են ձեռք բերել Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարաֆը և ENI-ի ներկայացուցիչ Պաոլո Սկարոնին:
Այժմ ENI-ն Եգիպտոսում գործող խոշորագույն արտասահմանյան ընկերություններից մեկն է։
Հուլիս 14, 2011 at 14:09
