ՀՀ-ում հանքագործն ամբողջովին անպաշտպան է. Հուլիսի 17-ը Հանքագործի և մետալուրգի օրն է

ՀՀ-ում հանքագործն ամբողջովին անպաշտպան է. Հուլիսի 17-ը Հանքագործի և մետալուրգի օրն է

1in.am

Հուլիսի 17-ը Հանքագործի և մետալուրգի օրն է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շնորհավորել է մասնագիտական տոնի կապակցությամբ և նշել, թե «հանքարդյունաբերությունն էական նշանակություն ունի Հայաստանի զարգացող տնտեսության համար: Դրա վառ ապացույցն այն է, որ այս ոլորտում տարեցտարի ավելանում են աշխատատեղերը, արտադրական հզորություններն ու ներդրումները»:

Իսկ թե ի՞նչ խնդիրներ ունեն և որքանո՞վ են պաշտպանված հանրապետության արդյունաբերության, տնտեսության զարգացման մեջ մեծ ավանդ և ներդրումներ ունեցող աշխատողները, «Առաջին լրատվականի» հետ զրույցում «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը նշեց, որ ՀՀ-ում հանքագործն ամբողջովին անպաշտպան է: Դա վերաբերում է և՛ անվտանգության, և՛ առողջության, և՛ կյանքի իրավունքի հարցերին, և՛ աշխատանքային պայմանագրերին:

«Հանքագործներն արհմիության կողմից ոչ մի աջակցություն չեն ստանում, և որպես այդպիսին, արհմիություն ՀՀ-ում, կարելի է ասել, գոյություն չունի, որովհետև արհմիությունը ստեղծված է ոչ թե իշխանությունների, այլ աշխատողների շահերը պաշտպանելու համար»,- շեշտեց Ա. Ղազարյանը:

Հուլիս 19, 2011 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր