

ԷկոԼուր
Ինչպես կարծում է Սյունիքի մարզի դատախազությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արդյունաբերական թափոններն ու պոչերը չեն պարունակում առողջության եւ շրջակա միջավայրի համար ոչ մի տոքսիկ քիմիական տարր եւ միացություն: Հենց դրանով է դատախազոթյունը հիմնավորել իր մերժումը` Կապան քաղաքի բնակիչ Վլադիմիր Մկրտչյանի հայցի հիման վրա քրեական գործ հարուցել, ում տարածք սույն թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած պոչատար խողովակի վաթարի արդյունքում լցվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչերը:
Մկրտչյանի շահերը պաշտպանում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Արշավիր Խալափյանը, ով «ԷկոԼուր»-ին ներկայացրեց դատախազության պաշտոնական նամակը: Նա ուշադրություն դարձրեց նրան, որ պոչերի անվտանգ լինելու մասին դատախազությունը պնդել է առանց փորձաքննության անցկացման, պոչերի պարունակության ստուգման: Մեր կողմից նշենք, որ պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական փուլի արտանետումները պարունակում են ծանր մետաղներ եւ տոքսիկության առաջին դասի տարրեր, ինչպես օրինակ` մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, կադմիում, այսինքն`կոմբինատում վերամշակվող հանքանյութի պարունակության ողջ սպեկտրը:
Ինչպես կարծում է Խալափյանը, դատախազությունն ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ բնապահպանական տեսչությունը, այնուամենայնիվ, 800 000 դրամով տուգանել է ձեռնարկությանը: Չի բացառվում, որ պնդումն այն մասին, թե պոչերը տոքսիկ չեն եւ չեն վնասում շրջակա միջավայրը, հիմնված է նրա վրա, որ ԶՊՄԿ-ի պոչամբարը մինչ օրս անձնագիր չունի եւ նրան վտանգավորության դաս վերագրված չէ:
Մեկնաբանելով իրավիճակը` «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավաբան Արթուր Ղազարյանը նշեց. «Ստացվում է, քանի որ պոչերը որեւէ կերպ դասակարգված չեն, հսկայական գումարներ վաստակող Զանգեզուրի կոմբինատը օրենքով չի փոխհատուցում այն անհավատալի վնասը, որը հասցնում է մարդկանց, ովքեր նրա արտանետումների պատճառով կորցրել են իրենց ողջ եկամուտը»:
style="height: 390px; width: 640px">
Օգոստոս 08, 2011 at 11:38
