

ԷկոԼուր
Հրազդան քաղաքի ակտիվիստները նամակ են ուղղել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ խորին մտահոգություն են հայտնում Հրազդանի երկաթահանքում երկրաբանական հետախուզական աշխատանքների կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է. «Ոչ պաշտոնական աղբյուրներից իմացել ենք, որ Հրազդանի երկաթի հանքի տարածքում, կառավարության պատվերով, իրականացվել է փորձաքննություն: Ի լրումն դրան, Հրազդանի ազգաբնակչության շրջանում լուրեր են պտտվում, որ հանքում անցկացված աշխատանքների ընթացքում ուրան է հայտնաբերվել, որը բուռն անհանգստության ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում:
Կարծում ենք , որ այս անորոշությունը բնակիչների մոտ կրքերի բորբոքման պատճառ կարող է հանդիսանալ:
Ելնելով դրանից` խնդրում ենք մեզ և ազգաբնակչությանը տալ հիմնավոր պարզաբանումներ վերոգրյալի մասին»:
Դիմումի ներքո ստորագրել են` Հրազդանի Օրհուս կենտրոնը, «Անտառները գալիք սերունդներին» ՀԿ-ն, «Երեխաների աջակցության հիմնադրամ» ՀԿ-ն,Կոտայքի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը, «Հրազդան» հեռուստաընկերությունը:
Օգոստոս 18, 2011 at 12:01
