«Մաքուր երկաթ» գործարանն ընդլայնում է իր արտադրությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ զուգահեռ

«Մաքուր երկաթ» գործարանն ընդլայնում է իր արտադրությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ զուգահեռ

ԷկոԼուր

Երեւան քաղաքում գործող «Մաքուր երկաթ» գործարանը մտադիր է ընդլայնել արտադրությունը: Սույն թվականի օգոստոսի 11-ին «Գ. Նազարյան և ընկերներ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի Բագրատունյաց 70/22 հասցեում կազմակերպել հասարակական լսումներ` «Մաքուր երկաթի գործարանի թափոնների մոլիբդենի, պղնձի, երկաթի միացությունների ստացման արտադրամասի» աշխատանքային նախագծի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության պաշտոնական կայքը: Նշենք, որ «Մաքուր երկաթ» գործարանը վերամշակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պղնձամոլիբդենային կոնցետրատը, եւ ԶՊՄԿ-ի արտադրության ծավալները տարեց տարի աճում են: Պարզ է, որ «Մաքուր երկաթ» գործարանը հետ չի մնում իր գլխավոր գործընկերոջից:

«Մաքուր Երկաթ» ԲԲԸ-ն արտադրում է ֆերոմոլիբդեն, մաքուր մետաղական մոլիբդեն, իսկ ծխագազերից կորզում ռենիում: Արտադրության ընթացքում մթնոլորտ է արտանետվում ծծմբային անհիդրիդ եւ ազոտի օքսիդ:

Օգոստոս 23, 2011 at 10:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր