Fortune Oil-ը Ջերի Գորմանին նշանակել է Հայաստանում երկաթի հանքաքարի արդյունահանման նախագծերի տնօրեն

Fortune Oil-ը Ջերի Գորմանին նշանակել է Հայաստանում երկաթի հանքաքարի արդյունահանման նախագծերի տնօրեն

ԱրմԻնֆո

Fortune Oil PLC (FTO.LN) ընկերությունը նախօրեին հայտարարել է Ջերի Գորմանին Հայաստանում երկաթի հանքաքարի արդյունահանման նախագծերի տնօրեն նշանակելու մասին, ով պարտավորությունները կստանձնի 2011  թվականի հոկտեմբերի 1-ից, հաղորդում է Dow Jones գործակալությունը:

Ջերի Գորմանը լեռնամետալուրգիական ճյուղում ավելի քան երեսնամյա աշխատանքի փորձ ունի և մետալուրգիական նախագծեր է իրականացրել Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում ու Եվրոպայում: Մինչև իր նշանակումը նա ինը տարի աշխատել է Eurasian Natural Resources Corporation ընկերությունում: Ջերի Գորմանը պատասխանատու կլինի Հրազդանի և Աբովյանի մետաղահանքերի շահագործման համար: Նա կլինի Fortune Oil ընկերության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը Հայաստանում և կիրականացնի կապը բոլոր գործընկերների հետ` ներառյալ SRK Consulting (Մեծ Բրիտանիա), ProMet Engineers (Ավստրալիա), Sinosteel Group (Չինաստան), Հայաստանի կառավարությունն ու Չինաստանի դեսպանությունը:

 Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, չինական Fortune Oil ընկերությունը մտադիր է շուրջ 500 մլն դոլար ներդնել Հայաստանի երկաթահանքերի հետազոտման և մշակման գործում: Ընկերության տվյալներով, Հրազդանի երկաթահանքն ունի 77 մլն տոննա, Աբովյանինը` 250 մլն տոննա, իսկ Սվարանցի երկաթահանքը` 1500 մլն տոննա հաստատված, հավանական և նախնական գնահատված պաշարներ: Fortune Oil-ը հետ է գնել Bounty Resources Armenia ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսը, որն իր հերթին միջնորդավորված տնօրինում է վերը նշված երեք երկաթահանքերի մշակման իրավունքը: Փաթեթի դիմաց ընկերությունը վճարել է 24 մլն դոլար:

Օգոստոս 25, 2011 at 13:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր