

ԱրմԻնֆո
«Սագամար» ՓԲԸ-ն Հայաստանի Լոռու մարզի Արմանիսի բազմամետաղային հանքավայրի մոտ գործարկել է տարեկան 800 հազար տոննա հզորությամբ, 40 միլիոն դոլլարից ավելի ներդրումների ծավալով լեռնահարստացուցիչ ֆաբրիկան: Այս մասին «Արմինֆո»-ի թղթակցին հայտնել է «Սագամար» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Պապյանը: Նախատեսված է պղնձի, ցինկի եւ կապարի խտանյութի արտադրություն:
Հոկտեմբեր 10, 2011 at 10:42
