«Dundee Precious Metals» ընկերության նախագահ Ջոնաթան Գուդմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է հեռանկարային ծրագրեր

«Dundee Precious Metals» ընկերության նախագահ Ջոնաթան Գուդմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է հեռանկարային ծրագրեր

ԷկոԼուր

Կանադական Դանդի Փրեշս Մեթլզ ընկերության (Հայաստանում այն ներկայացնում է «Deno Gold mining company» ընկերությունը) նախագահ և գլխավոր

գործադիր տնօրեն Ջոնաթան Գուդմանը Հայաստանում էր եւ մասնակցել է մի շարք միջոցառումների: Ինչպես նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրության մեջ, Ջոնաթան Գուդմանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռանկարային ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Պարոն Գուդմանը  մասնակցել է  Կապան քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին, հանդիպել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի հետ: Սյունիքի մարզպետի կողմից համայնքում ունեցած իր ներդրման համար

պարգևատրվել է «Ակսել Բակունց» հուշամեդալով, իսկ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի կողմից` «Կապան» ոսկե հուշամեդալով: Իր ելույթում Ջոնաթան Գուդմանը մասնավորապես ասել է. «...միասին աշխատելով` կապահովենք Կապանի, Սյունիքի և Դանդի Փրեշզ Մեթլզի միջև երկարատև և բոլորի համար արգասաբեր հարաբերություններ:

... Մենք համայնքային ուղղվածություն ունեցող ընկերություն ենք, որը հոգում, հաղորդակցվում, հասկանում և օգնում է նրանց, ովքեր դրա կարիքն ամենաշատն ունեն: Ես հպարտ եմ ասելու, որ 2011 թվականին մինչ օրս, Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին Կապանի համայնքում և հարակից գյուղերում ավելի քան 140 միլիոն դրամի համայնքային ներդրում է իրականացրել, և ես հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք սոցիալական ծրագրերի իրականացումը Կապանում և հարակից համայնքներում...

...Ես պատիվ ունեցա հանդիպելու ձեր նախագահի` պարոն Սերժ Սարգսյանի հետ և պետք է նշեմ, որ այսօր ես ավելի մեծ համոզմունք ունեմ, որ ճիշտ որոշում ենք կայացրել` ներդրումներ կատարելով Հայաստանում և գտնվում ենք ճիշտ ուղու վրա ու կշարունակենք մեր հարաբերությունները Հայասանի և հայերի հետ: Նախագահը ինձ հավաստիացրեց, որ ներդրումների առումով Հայաստանը բարեկամական պետություն է, և այսօր ես այստեղ եմ` ձեզ հավաստիացնելու, որ մենք շահագրգռված ենք ավելին ներդնելու այս երկրում, մենք շահագրգռված ենք Կապանում և Սյունիքում ստեղծելու աշխատատեղեր, աջակցելու Հայաստանին` զարգանալու և համապատասխանելու ձեր սպասելիքներին՝ որպես տնտեսապես մշտապես զարգացող երկիր:

... Ես Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր պաշտոնատար օղակներին հրավիրում եմ համագործակցել մեզ հետ և աշխատել հանուն Հայաստանի, օգնել մեզ դառնալ ավելի լավ կազմակերպություն և աջակցել Հայաստանին բարգավաճելու օտարերկրյա ներդրողների միջոցով...»:

Հոկտեմբեր 14, 2011 at 11:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր