

ԷկոԼուր
Սույն թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 14:20-ին, Հայ-ռուսական սլավոնական համալսարանում (Հովսոփ Էմինի 123, 3-րդ հարկ, կապույտ դահլիճ) տեղի կունենա հասարակական քննարկում` «Ինչ հետեւանքների է հանգեցնում ՀՀ կառավարության որոշումներում առկա «Բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպումը» թեմայով: Կքննարկվեն մեծ հնչեղություն ստացած թեժ թեմաներ`
- Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան գյուղի գոյության խնդիրը: Գյուղի բնակչությունը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը, որով իրենց գյուղատնտեսական նշանակության հողերից 181,7 հա տարածք տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքանյութ արդյունահանելու համար: Եւ այս ամենը արվում է «Բացառիկ գերակա հանրային շահ» ձեւակերպման հիման վրա: Այս խնդրի վերաբերյալ կցուցադրվի «ԷկոԼուր»-ի արտադրության «Բացառիկ գերակա շահ» ֆիլմը եւ կներկայացվի ստեղծված իրավիճակը:
- Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային եւ զբոսաշրջային գոտու հարեւանությամբ «Lydian International» ընկերությունը պատրաստվում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Հանքի շահագործումը մեծ ռիսկեր է պարունակում: Այս խնդրի վերաբերյալ կցուցադրվի «ԷկոԼուր»-ի արտադրության «Ամուլսար`ոսկու տենդ» ֆիլմը եւ կներկայացվի իրավիճակը:
Դեկտեմբեր 06, 2011 at 17:38
