Կոմբինատի տրակտորները կհանդիպեն դիմադրության, եթե համարձակվեն մտնել գյուղի տարածք

Կոմբինատի տրակտորները կհանդիպեն դիմադրության, եթե համարձակվեն մտնել գյուղի տարածք

Սյունաց Երկիր

Այս հայտարարության հեղինակը Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն է, ով նոյեմբերի 18-ին այցելել էր «Սյունյաց երկրի» խմբագրություն եւ տեղեկացրել, որ գյուղում (նաեւ ծագումով քաջարանցիների շրջանում) նոր ստորագրահավաք է մեկնարկում` ուղղված ՀՀ նախագահին, քանի որ նախորդ նամակին երկրի բարձրագույն ղեկավարությունն ըստ պատշաճի չի պատասխանել եւ գյուղի վերացման սպառնալիքը դեռեւս անցած չէ: Ըստ Ռաֆիկ Աթայանի` վերջին երկու ամսում բանակցություններ են տեղի ունեցել Մաքսիմ Հակոբյանի հետ, ձեռք բերվել որոշ պայմանավորվածություններ` խնդրի լուծման ողջամիտ տարբերակ գտնելու համար, բայց դրանք հետագայում կոմբինատի ղեկավարությունը չի կատարել: Քաջարան գյուղի շուրջ ծագած խնդիրը ս.թ. սեպտեմբերի 21-ին քննարկվել է նաեւ Երեւանում` շահագրգիռ մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների, ինչպես եւ Քաջարանի գյուղապետի մասնակցությամբ, սակայն գյուղի փրկության մասին որեւէ սթափ խոսք չի հնչել այնտեղ: Այդ ընթացքում կոմբինատի տրակտորը` քանիցս գյուղի տարածք նեխուժած, դուրս է մղվել գյուղացիների կողմից: Նոյեմբերի 18-ին, ըստ Ռաֆիկ Աթայանի, իրեն է զանգահարել Մաքսիմ Հակոբյանը եւ հորդորել ստորագրել պայմանագիր` կառավարության հայտնի որոշմամբ հատկացված հողատարածքը կոմբինատին փոխանցելու նպատակով: Գյուղապետը, սակայն, մերժել է այդ առաջարկը, որից հետո տնօրենը սպառնացել է ոստիկաններով:
Վերջին շրջանում Քաջարանի կոմբինատը 20 մլն դրամ է փոխանցել Քաջարան գյուղի Սբ Հակովբ եկեղեցու վերաշինման ֆոնդին: Նոյեմբերի 22-ին խմբագրություն այցելած քաջարանցիները Մաքսիմ Հակոբյանի այդ ժեստը չեն համարում բարի կամքի դրսեւորում, այլ՝ չնչին փոխհատուցում` տարիներ շարունակ բաց հանքում կատարվող պայթեցումների հետեւանքով եկեղեցուն պատճառած վնասների:

Դեկտեմբեր 07, 2011 at 14:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր