

ԷկոԼուր
«29 հազար քառակուսի կմ մեր ժողովուրդը ժառանգություն է ստացել բազում հայերի արյան գնով ու որևէ մեկը իրավունք չունի սեփական հարստությունը դիզել այն հողի հաշվին, որը համայն հայության սեփականությունն է: Այս «մարդիկ» այսօր դեմ են դուրս եկել բնությանը, մարդկությանը ու անգամ Աստծուն!!!!!!!!»
Բացառիկ գերակա շահը այսօր դատարկում է սահմանամերձ գոտիները: Ազգային անվտանգությունը վտանգված է» : Facebook սոցիալական ցանցում նման հայտարարություն է տարածվել կանաչ ակտիվիստների կողմից: Որպես ասվածին ապացույց բերված են ստույգ օրինակներ.
«Սյունիքի մարզի Քաջարան գյուղի պղնձամոլիբդենային հանքերը ընդլայնվում են սահմանամերձ գոտու բեռնաթափման հաշվին: Հանքի շահագործման ընթացքում քանդվում են գյուղի գերեզմանները: Հանքավայրի Բաժնետոմսերի 60%-ը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը
http://www.youtube.com/watch?v=ahObqAjJFk8&feature=player_embedded
Հանքավանում ծանր տեխնիկայով հետախուզական աշխատանքներ են գնում, անտառում փնտրում են մոլիբդեն:
Vallex-ի հագուստով տղաները մսաղացով կանցնացնեն Հանքավանի սարերը` փոխելով գետերի հուները: Կոտայքի մարզի առողջարանային վայրերը կվերածեն աղետի գոտու http://www.youtube.com/watch?v=Bffrmjq35IY
Ջերմուկ Ամուլսար, Կանադական «ԳՅՈԹԻՄ» ընկերության կողմից բաց եղանակով ոսկու հանքավայրի շահագործում, Ամուլսարի մոտ երկու ջրամբար կա՝ Կեչուտինը և Ամուլսարից 2 կմ հեռավորության վրա գտնվող Սպանդարյանի ջրամբարը, որը Հայաստանի 2-րդ ամենախոշոր ջրամբարն է’ 257 միլիոն խորանարդ մետր տարողությամբ։ Հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ուրան, որը կակտվիանա սարի պայթեցման հետևանքով
http://www.youtube.com/watch?v=WYrvTHtTgBk
Թեղուտ, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործում բաց եղանակով, հազարավոր հեկտար անտառների վերացում, էկո համակարգի ոչնչացում, թեղուտի բնակիչների հողատարածքների բռնազավթում «Բացառիկ Գերակա Շահ» անվան տակ..
Տարածքում գտնվում են պատմամշակութային հուշարձաններ, համաշխարհային կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանատեսակներ, գետեր, մարդկանց բերրի հողեր, որոնք անհետ վերանալու են կամ մնալու են պոչամբարների տակ.
Հանք շահագործող «Vallex» ընկերություն
http://www.youtube.com/watch?v=LqX7BHPOSGY
Սոթք, Սևանա լճի ավազանում ոսկու բաց հանքերի շահագործում և ոսկու վերամշակում ցիանով: Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածը միանշանակորեն արգելում է Սևանի անմիջական գոտում նման կառույցների հիմնադրումը:http://www.youtube.com/watch?v=4lx0Ytohzps : Սոթք գյուղում անոմալ ծնունդների թիվը աճում է, ծնվում են երկգլխանի հորթեր, ձկնամուտանտներ http://www.youtube.com/watch?v=Jeuw0Uezwyk.
Շահագործող վրաց-ռուսական ընկերություն
Երկաթի բաց հանքի շահագործում Հրազդանում. Երկաթի հանքը քաղաքի մեջ է, իսկ հանքի ստորին հատվածում գտնվում է Հրազդանի ջրամբարը: «Հանքի շահագործման արդյունքում միանշանակ քաղաքի իրավիճակն անմիջապես կվատանա: Պայթյունների արդյունքում ամբողջ քաղաքը կգտնվի հանքի ազդեցության տակ: Թունավոր փոշուց ոչ միայն օդը, այլեւ ջուրն էլ կաղտոտվի»: Թիրախի տակ են հայտնվում Ծաղկաձորն ու Աղվերանն իր տուրիստական առաքելությամբ, անմիջապես ազդում է նաև Երևանի խմելու ջրի վրա: Հորատման աշխատանքները վերսկսված են ՉինաՌուսական կազմակերպության կողմից
http://www.youtube.com/watch?v=825sgzsrJfg&feature=related
Արմանիս. բազմամետաղային հանք: Ստեփանավան քաղաքից 500մ հեռավորության վրա:
Բնակիչները 3-4 բալանոց երկրաշարժի են ենթարկվում ամեն անգամ պայթեցումների ժամանակ:
ՀՀ-ը լանդշաֆտը փոփոխության է ենթարկվում:
Այնտեղ, որտեղ նախկինում եղել են արոտավայրեր, անտառներ, աճել են էնդեմիկ բույսեր, այժմ առաջացել են խորը փոսեր:
Արմանիսի հանքավայրում առկա են նաեւ ուրանի պաշարներ, որի հետեւանքով առաջանում է ճառագայթում: Այդ աշխատանքներն առաջ են բերել Արմանիսի բնակիչների դժգոհությունը, որոնց մի մասը նույնիսկ տեղյակ էլ չէ իրենց առողջությանը սպառնացող վտանգի մասին:
Պայթյուններից առաջացած թափոնները թաղվում են հողում, կամ թափվում Ձորագետ:
Հանքը շահագործող ընկերությունն այդ հողի դիմաց առաջարկում է չնչին գումար` 25 դրամ 1 ք/մ-ի դիմաց։ Երբ արմանիսցիներից մեկը հրաժարվել էր վաճառել հողամասը, հանքի սեփականատերը փորել է տվել նրան շրջապատող հողը, եւ տանտերը երկար ժամանակ չի կարողացել ներս ու դուրս անել:http://www.youtube.com/watch?v=iaQ3aalK_Vg
Ուրան Լեռնաձոր. Բնակիչները պահանջում են դադարեցնել վերսկսված հետախուզական աշխատանքները:Հայ Ռուսական ընկերության պատվերով այն շարունակվում է http://www.youtube.com/watch?v=TQpP6yGCFn0»:
Նշենք, որ այս հայտարարությունից հետո «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածեց հաղորդագրություն` նշելով, որ «Վալլեքս» խմբի որևէ ընկերություն, ներառյալ՝ «Վալլեքս Մայնինգ» ՍՊ ընկերությունը չի իրականացնում ընդերքի շահագործմանն առնչվող որևէ գործունեություն ՀՀ Կոտայքի մարզում ընդհանրապես և մասնավորապես՝ ՀՀ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վարչական տարածքներում, եւ որ հետամուտ կլինեն արձանագրված փաստի պատշաճ հետաքննությանը, իրավախախտման հայտնաբերման դեպքում դրա հետևանքների վերացմանը: Մեր տեղեկություններով այդ աշխատանքներն իրականացնում է «Գոլդեն Օրե» ընկերությունը:
Դեկտեմբեր 09, 2011 at 13:47
