

Մեդիամաքս
Lydian International ընկերությունն արժանացել է հեղինակավոր Mining Journal ամսագրի «Նշանակալի ձեռքբերում» մրցանակին` Հայաստանում ծավալած գործունեության համար:
Մրցանակը շնորհվել է ընկերությանը Հայաստանի հարավում տեղակայված Ամուլսար ոսկու հանքավայրում կատարված աշխատանքների համար:
Mining Journal-ի «Ականավոր ձեռքբերում» մրցանակը շնորհվում է այն կազմակերպություններին եւ անհատներին, որոնք առանձնահատուկ ավանդ են ունեցել հանքարդյունաբերության ոլորտում:
Lydian International-ին է պատկանում Հայաստանում գործող «Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95%: «Գեոթիմ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին եւ լայնածավալ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Ամուլսար ոսկու հանքավայրը`տեղակայված Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի վարչական սահմանին:
2011թ. ընթացքում «Գեոթիմ»-ը Ամուլսարում իրականացրել է 40.000մ հորատման աշխատանքներ` ստեղծելով 130 սեզոնային աշխատատեղ: 2012թ. թվականին ընկերությունը նախատեսում է էապես ավելացնել աշխատատեղերի քանակը:
Հունվար 12, 2012 at 14:08
