

www.nationalidea.am
Փետրվարի 26-ին` ժամը 16.20-ին ԱԻՆ հատուկ լեռնափրկարարական ծառայության տնօրենից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.40-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» ՓԲԸ-ի լեռնային արտադրամասի դատարկ ապարի թափուկավայրում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում «Բելազ» մակնիշի ինքնաթափը բեռնաթափման ժամանակ գլորվել է, ինչի հետևանքով վարորդը` Քաջարան քաղաքի բնակիչ 1956թ. ծնված Առուստամ Առուստամյանը, տեղում մահացել է:
Փետրվար 27, 2012 at 16:43
