Գեղարքունիքի մարզում կառավարությունը ոչ մի հանք ապագա սերունդներին չի թողել. հանքերը կամ շահագործվում են, կամ հետախուզվում

Գեղարքունիքի մարզում կառավարությունը ոչ մի հանք ապագա սերունդներին չի թողել. հանքերը կամ շահագործվում են, կամ հետախուզվում

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզում կառավարությունը ոչ մի հանք ապագա սերունդներին չի թողել. հանքերը կամ շահագործվում են, կամ հետախուզվում: Գեղարքունիքի մարզում օգտակար հնածոների 49 հանքավայր կա, որոնցից 21-ը ներկայումս շահագործվում են: 28 հանքերևակումներում իրականացվում են երկրաբանահետախուզական ուսումնասիրություններ: Այս մասին նշված է Գեղարքունիքի մարզի 2012-2015թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: Ըստ փաստաթղթի` մարզում առկա են նաեւ  իրենց արտադրական պաշարները սպառած և լքված մի  շարք հանքավայրեր, որոնց   շահագործման արդյունքում խախտվել է տվյալ տարածքների հողաշերտը և անհրաժեշտ է վերականգնել այն:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզում` Սեւանա լճի ավազանում, «GeoProMining Gold» ընկերության կողմից բաց եղանակով շահագործվում է  Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը` Սոտքի հանքավայրը: 

Մարտ 01, 2012 at 14:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր