

ԷկոԼուր
«Արծվանիկի պոչամբարի փաստաթղթերը չեն համապատասխանում նորմերին: Արծվանիկի պոչամբարը շատ երկար տարիներ չի ծառայելու այդ ընկերության (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) կարիքներին, իրենք նախապատրաստվում են հարակից ձորում նոր պոչամբար կառուցեն, որը կրկնապատկում է մեր տարածքի բնապահպանկան ռիսկերի վտանգը»,- կարծում է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը: «Արծվանիկի պոչամբարը մինչ օրս չունի անձնագիր եւ դասակարգ, ինչ նոր պոչամբարի մասին կարող է խոսք լինել: Ես համոզված եմ որ ընդերքի ընդլայնման աշխատանքներ այսօր ճիշտ չէ իրականացնել, մինչդեռ նախագծերի փաստաթղթերը չեն համապատասխանում միջազգային նորմերին…Նույնը Գեղանուշի պոչամբարին է վերաբերում: Գեղանուշի պոչամբարի հարցը շատ վաղուց է արծարծվում, եւ գյուղի բնակչությունն էլ ժամանակին գրությամբ դիմել են համապատասխան մարմիններին, 134 ստորագրություններով: Սակայն պոչամբարը մենակ Գեղանուշի համայնքին չի վերաբերվում, պոչամբարի մի մասը Կապանի վարչական տարածքում է, այսինքն` դա նաեւ Կապանի հիմնախնդիր է, եւ գտնում եմ, որ պոչմբարը շատ մեծ ազդեցություն ունի մեր տարածքի բնապահպանական ռիկերի առաջացման վրա: Որպես այդպիսին, Գեղանուշի պոչամբարի կառուցումը, իմ կարծիքով, վտանգավոր ռիսկեր է պարունակում եւ ոչ միայն բնապահպանական: Մասնագետների կարծիքով` պատնեշը չի համապաասխանում այն ստանդարտներին, որ պետք է ունենան պոչամբարների պատնեշները, երկրորդը` պոչամբարի հատակը այնպես չէ իզոլացված, որ թունավոր հեղուկը ստորգետնյա ջրերի մեջ չներթափանցի, երրորդը` պոչամբարը չունի բնապահպանական անձնագիր եւ չունի թունավորության դասակարգ: Ես ուզում եմ նշեմ, որ մինչեւ 2002թ-ը ՀՀ բոլոր պոչամբարներն ունեին դասակարգ, անձնագիր, որը նշված է հենց Բնապահպանության նախարարության 2002թ-ի հաշվետվության մեջ: 2002թ-ից հետո ինչքան մենք գրություններով դիմել են Բնապահապանության նախարարությանը եւ ընկերություններին, ոչ մի անգամ մեզ չեն տրամադրել այդ անձնագիրը եւ դասակարգումը, եւ միշտ նշել են, որ պոչամբարները թունավոր չեն եւ դրա համար չունեն անձնագիր եւ դասակարգ: Մենք համոզված ենք, որ այդ պոչամբարները թունավոր են եւ ունեին անձնագիր եւ դասակարգ, թե այսօր ինչու չեն տրամադրում, դա իմ կարծիքով կոռուպցիոն ռիսկերի հետ է կապված: Գեղանուշն ունեցել է առաջին կարգի դասակարգում»,- ասաց Ա. Ղազարյանը:
Մայիս 30, 2012 at 14:50
