Կառավարության կողմից աննախադեպ արտոնություններ «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի համար

Կառավարության կողմից աննախադեպ արտոնություններ «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի համար

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մտադիր է պայթուցիկ նյութերի արտադրության անժամկետ լիցենզիա տրամադրել «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ին: «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ն գործունեություն է իրականացնում Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում եւ Կոտայքի մարզի Հանքավան համայնքում: Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն արտադրում է էմուլիսոն պայթուցիկներ, որի սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ի պայթուցիկների արտադրությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չի անցել, թեպետ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքն (հոդված 4, կետ 7) ասում է, որ քիմիական նյութերի արտադրության համար հարկավոր է ստանալ փորձաքննության եզրակացություն:

Դեռ 2011թ. կառավարության որոշմամբ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի համար  հետաձգվեց  ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական միլիոն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը:

Նշենք, որ 2012թ. մայիսին «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ Քաջարանից այն մասին, որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պայթեցումների համար կիրառվող պայթուցիկներում օգտագործվում է ալյումինի փոշի: Ալյումինի տարաները կարելի է տեսնել ճանապարհի կողքի  երկարությամբ լցված են հանքավայրի լցակույտերում:

Ալյումինի ազդեցության մասին վերջին փորձագիտական տվյալները վկայում են, որ «ալյումինը կարող է քայքայել աղեստամոքսային տրակտը, ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա` առաջացնելով դիստրոֆիկ եւ նեկրոբիոտիկ փոփոխություններ, ազդել աուտոիմունային պրոցեսների զարգացման վրա» («Патоморфологические проявления токсикодинамики соединений алюминия», դոկտորական դիսերտացիայի ռեֆերատ, Ա. Բարանովսկայա, 2009): Հատկապես ալյունինով  ծանր թունավորումը դիտարկվում է աշխատակիցների մոտ ալյումինի փոշի շնչելուց: Այս մասնագիտական հիվանդությունը թոքերի ալյումինոզ է, այն ուղեկցվում է թոքերի կծկմամբ:

Հուլիս 10, 2012 at 18:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր