Ֆոտոռեպորտաժ` Ախթալայի բնապատկերներ

Ֆոտոռեպորտաժ` Ախթալայի բնապատկերներ

ԷկոԼուր

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն իր հաշվեկշռում ունի երեք պոչամբար: Դրանց նախագծային ծավալներն են  0.5, 0.45 եւ 3 միլիոն խմ: Լցվածությունը  0.4, 0.3 եւ  1.1 միլիոն խմ է: Երկու պոչաբարները կոնսերվացված են, իսկ երրորդը` Ճոճկանինը, գործում է: Գործող պոչամբարը գտնվում է Այրում եւ Ճոճկան գյուղերի միջեւ: Այն կապտականաչավուն երանգ ունի:  Պատկերը տպավորիչ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ դա հանքանյութից կորզված ծանր մետաղների խարնուրդ է: Կողքին արածում են կովերը, իսկ խողովակից թափվում են կոմբինատի արտանետումները:

Ներքեւում այլ բնապատկեր է: Թափված լցակույտերը դեռ խոնավ են: Թունավոր կապույտ գույնի լճակները, չորացած վառ դեղին ապարները կանաչ անտառի ֆոնի վրա նկարչի երեւակայությունը չեն, այլ` Ախթալային ֆաբրիկայի իրականությունը:

Ներքեւում պոչամբարն է, զբոսաշրջիկների այցելության սիրելի վայրը: Պոչամբարի մոտով զբոսաշրջիկները բարձրանում են Ախթալայի հրաշալի վանքի մոտ:

Եւ վերջապես, արեւածաղիկները Վան Գոգի նկարը չեն, այլ իրական, մեծ դաշտ Ախթալայի կոմբինատի ֆոնին:

Հուլիս 24, 2012 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր