Մեղրաձորի առողջարանում ցիանային փոշին կարող է իրականություն դառնալ (Լուսանկարներ)

Մեղրաձորի առողջարանում ցիանային փոշին կարող է իրականություն դառնալ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ն Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանն է ներկայացրել «Ոսկու կորզման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» նախագիծը:  Արտադրամասը գտնվելու է ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր առողջարանային վայրից 0.5-0.6 կմ հեռավորության վրա:

Հանքաքարից ոսկին կորզելու են ցիանիդի օգնությամբ` հիդրոմետալուրգիական եղանակով: Վերամշակման գործընթացի մթնոլորտ կարտանետվեն ցիանաջրածին, կախյալ մասնիկներ, ազոտի, ածխածնի և ծծմբի օքսիդներ, կրափոշի եւ այլն: Ըստ նախագծողների` այս արտանետումները թույլատրելի սահմաններում են: Արտանետումներից տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան 10.8 հազար դրամ: Ընդորում, օրենքով ընկերությունը պարտավոր չէ վճարելու նույնիսկ այդ գումարը:

Որպես արդյունք «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը մտադիր է ստանալ Դորե մետաղ տարեկան տոննայում 80-150 գրամ ոսկու եւ 200-300 գրամ արծաթի պարունակությամբ:

Նոյեմբեր 26, 2012 at 15:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր