ՔԱՄԻՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՓՈՇԻՆ ՏԱՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

ՔԱՄԻՆ ԹՈՒՆԱՎՈՐ ՓՈՇԻՆ ՏԱՆՈՒՄ Է ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Արթուր Հովհաննիսյան, «Հայոց աշխարհ»

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից Սոթքի տարածքում ոսկու արդյունահանման ձեռնարկություն կառուցելու խիստ վտանգավոր նախագիծը կառավարության կողմից կարծես թե անուղղակիորեն մերժվել է։
  
Միաժամանակ, մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն, հիշյալ ընկերության գործունեության հետեւանքով Սեւանա լիճն էկոլոգիական առումով արդեն իսկ վտանգված է։ Ըստ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ ԻՆԳԱ ԶԱՌԱՖՅԱՆԻ, ընկերությունը ոչ միայն 80 տոկոսով ավելացրել է հանքարդյունահանումը, այլեւ գրեթե ամբողջությամբ անցել է հանքավայրը բաց եղանակով շահագործելուն։
  
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունն ունի Սոթքի հանքավայրը խառը եղանակով (ե՛ւ փակ, ե՛ւ բաց) շահագործելու իրավունք, սակայն բոլորովին այլ իրավիճակ է առաջանում, երբ այդ առիթից օգտվելով, հանքավայրի շահագործումը գրեթե ամբողջությամբ բաց եղանակով է կատարվում։
  
-Նույնիսկ փակ եղանակով շահագործված հանքահորերի վերեւի մասը բացել ու շահագործում են բաց եղանակով,- մեզ հետ զրույցում ասաց Ի©Զառաֆյանը։ -Պարզ է, որ այդ հանքահորերը պատահական վայրերում չեն, այդտեղ ոսկու տոկոսը բարձր է։ Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, քամիների հոսքն այդ փոշին հիմնականում տանում է դեպի Սեւանա լիճ, եւ ձմռանը ձյան վրա (Սոթքից Սեւանա լիճ հատվածում) նույնիսկ տեսանելի է եղել սեւ փոշին, որի մեջ կան նաեւ թունավոր տարրեր, ծանր մետաղներ։

Սեպտեմբեր 18, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր