

ԷկոԼուր
Ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա կանցկացնեն Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց (հասցեն՝ Թբիլիսյան խճուղի, լամպերի գործարանի հարևանությամբ)` ի աջակցություն բնապահպանա ակտիվիստ Եղիա Ներսիսյանի: Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Deno Gold Mining Company» ընկերությունը դատի է տվել Եղիա Ներսիսյանին` մեղադրելով նրան զրպարտության մեջ:
Հիշեցնենք, որ այս գործով առաջին նիստը մարտի 29-ին չկայացավ, քանի որ ընկերության ներկայացուցիչը չներկայացավ դատական նիստին՝ պատճառաբանելով, որ վատառողջ է։
Ապրիլ 13, 2013 at 14:31
