

ԷկոԼուր
Սույն թվականի ապրիլի 19-ին` ժամը 12.00-ին, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդակցությունների դահլիճում, (ք. Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 5 հարկ) տեղի կունենան «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Թուխմանուկի ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի նոր պոչամբարի նախագծի բնապահպանական մասի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
Ապրիլ 16, 2013 at 14:43
