GEOPROMINING ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՔԱՅԻՆ ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ Է ԳՆՈՒՄ

ԱրմԻնֆո
GeoProMining ընկերությունների խումբը, ՀՀ կառավարության հետ կայացրած պայանավորվածությունների շրջանակներում ձեռնամուխ է եղել հակաճգնաժամային ծրագրի հերթական փուլի իրականացմանը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի տվյալներով, օրերս Հայաստան է ժամանել «Բելազ» տիպի 5 հանքային ինքնաթափ, 55 տոննա բեռնատարողությամբ, որոնք կշահագործվեն «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (GeoProMining-ի դուստրը) հանքերում: Մոտ ամիսներին սպասվում է նաև «Բելազ» տիպի անվավոր բեռնիչի, ինչպես նաև 2 հատ ՏԿ մարկայի անվավոր տրակտորների, մեկական բուլդոզերի և փորող սարքավորումներով հագեցված տրակտորի ժամանումը:

Հանքային տեխնիկայի ձեռքբերումը հանդիսանում է կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի բաղադրիչ մասը, որն ուղղված է հանվող հանքանյութի ծավալների մեծացմանը և ձեռնարկության մրցունակության բարձրացմանը:

Հոկտեմբեր 21, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր