ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՍ Է ԳԱԼԻՍ

Կարեն Արզումանյան, «Դելովոյ Էկսպրես»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, չնայած տնտեսական ճգնաժամին, շարունակում է կայուն կերպով աշխատել եւ արտադրության ծավալներով նույնիսկ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները:

Սակայն կոմբինատի ֆինանսական հաշվետվությունները 2008թ-ի հետ համեմատած ավելի վատ տեսք ունեն: Դա կապված է մոլիբդենի եւ պղնձի համաշխարհային գների հետ: Եվ եթե պղնձի գինը վերջին ժամանակներում  կայուն կերպով մնում է 6 հազար դոլլարի նիշից բարձր, ապա մոլիբդենը կամաց-կամաց զիջում է իր դիրքերը:

Ըստ երեւույթին դրա հետ են կապված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ծրագրերը՝ այս տարի նախորդ տարվա հետ համեմատությամբ արտադրել  50%-ով ավելի շատ պղնձի կոնցենտրատ՝  2009թ. 67 հազար տոննա (պղնձի  27%-անոց պարունակությամբ) 45 հազար տոննայի փոխարեն: Մոլիբդենի կոնցենտրատի արտադրությունը (47-53% պարունակությամբ) մնում է մոտավորապես 2008թ. մակարդակի վրա՝ մոտ 9 հազար տոննա:

Հոկտեմբեր 22, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր