Թեղուտում գրունտը նստել է` ջրահեռացման թունելը փլուզվել

Թեղուտում գրունտը նստել է` ջրահեռացման թունելը փլուզվել

ԷկոԼուր

Facebook սոցիալական ցանցով տարածվեց տեղեկատվություն, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղում, որտեղ «Վալլեքս» ընկերությունը ենթակառուցվածքներ է կառուցում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար, փլուզվել է Դուքանաձորի հանքի ջրահեռացման համար նախատեսված թունելը եւ հիմա տոննաներով կուտակված ջրախառն հողը լուրջ սողանքի վտանգ է ներկայացնում գյուղի և բնակիչների համար: Թեղուտի մեր աղբյուրները հայտնեցին, որ խնդիրը տեխնիկական բնույթ է կրում: «Դա բետոնապատված կանալ է: Նրա տակ գրունտը նստել է, եւ հիմա վերականգնման աշխատանքներ են տարվում: Իսկ ինչ վերաբերվում է գյուղին, ապա ակնհայտ վտանգներ դեռ չկան, քանի որ կանալը անցնում է  Թեղուտից զգալի հեռավորության վրա գտնվող հատվածով: Ընդամենը երկու տարի է, ինչ ջուրը հոսում է այդ թունելով, եւ ահա գրունտը նստել է: Երբ եւ որտեղ կրկին գրունտը կնստի, ոչ մեկի հայտնի չէ»,- հայտնեցին մեր աղբյուրները:

Հունիս 26, 2013 at 15:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր