PanARMENIAN.Net
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը միջազգային «Մեխանոբր» ընկերությանը պատվիրել է պատրաստել «ԱՊՄԿ» ՓԲԸ արտադրության վերակառուցման նախագիծը:
Ագարակի կոմբինատի վերակառուցման նախագիծը պարտաստ կլինի նոյեմբեր ամսվա վերջին: Ֆաբրիկայի համար նորացումը անհրաժեշտ է վերամշակման հզորությունները եւ կորզման տոկոսը բարձրացնելու համար: Ընկերության գործունեության հիմքում ընկած է նոր ձեռնարկությունների նախագծման և գործող ձեռնարկությունների նորացման կոմպլեքսային մոտեցումը, որն ընդգրկում է արդյունավետ տեխնոլոգիաների, ժամանակակից նախագծա-կոնստրուկտորական լուծումների մշակումը եւ բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշներ ունեցող սարքավորումների օգտագործումը:
«Մեխանոբր ինժինիրինգի» ընկերությունը ստեղծվել է «Մեխանոբր» ինստիտուտի նախագծային եւ գիտական բաժինների հիման վրա և ունի 88-ամյա գործունեության փորձ, որն ընդգրկում է 250 լեռնահարստացուցիչ ձեռնարկությունների համար նախագծման եւ տեխնոլոգիական լուծումների աշխատանքներ ինչպես Ռուսաստանի տարածքում, այնպես էլ ԱՊՀ և այլ երկրներում (Ալժիր, Անգոլա, Բուլղարիա, Հնդկաստան, Չինաստան, Կոնգո, Մոնղոլիա, Մյանմա):
Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ՀՀ կառավարության արտագնա նիստում, Սյունիքի մարզում որոշում ընդունվեց «ԱՊՄԿ» ՓԲԸ-ին չորս տարի ժամկետով 14 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ տրամադրելու մասին:
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը ամսական արտադրում է 2,5000 պղնձի խտանյութ, որում պղնձի պարունակությունը կազմում է 26% եւ 40 տոննա մոլիբդեն, 51% մոլիբդենի պարունակությամբ:
Հոկտեմբեր 22, 2009
