

ԷկոԼուր
«Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ին տրամադրվել է 82.52809 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար: Հողամասերը գտնվում են ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքի վարչական սահմաններում, համայնքային սեփականություն են: 1 հեկտար հողատարածքի համար վարձավճարը կկազմի տարեկան 3000 ՀՀ դրամ: Այս մասին նշված է Առաջաձոր համայնքի ավագանու 2013թ-ի օգոստոսի 12-ի 18-Ն որոշման մեջ (ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, հողերից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիության համար հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք/սեվիրտուտ/ տրամադրելու համաձայնության մասին):
Որոշումը ստորագրվել է ավագանու 5 անդամների և համայնքի ղեկավար Դ.Մովսեսյանի կողմից:
Սեպտեմբեր 02, 2013 at 17:03
