

ԷկոԼուր
«Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ն հրաժարվել է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մտադրությունից: Այս մասին Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: «Հանքի շահագործման միակ մեթոդը պետք է լինի ստորգետնյա եղանակը»,- ասել է Հրաչ Ջաբրայանը:
Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործելու հարցը ընկերությունը բարձրացրել էր դեռևս մի քանի տարի առաջ: Կազմվել էր նախագիծ, և 2011թ-ին այն արդեն քննարկվում էր կառավարության շրջանակներում: Նախագծի դեմ արտահայտվեցին Կապանի բնակիչները և լայն հասարակությունը: Նույնիսկ հարց բարձրացվեց, որ քաղաքը ծածկող տոքսիկ փոշու պատճառով Կապանը կկանգնի տեղահանման վտանգի առջեւ: Ըստ մասնագետներ` հանքի բաց եղանակով շահագործման դեպքում հայտարարված արդյունահանվելիք ոսկու պաշարների ծավալը չափացանզված է և չի համապատասխանի իրականությանը:
Կապանից ԷկոԼուրի աղբյուրները հայտնեցին, որ հասարակությունը գոհունակությամբ է ընդունել հայտարարությունը, հանաձայն որի` Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հարցը հանված է օրակարգից, և որ ընկերությունը մտադիր է հանքավայրը շահագործել բացարձակապես փակ եղանակով:
Սեպտեմբեր 04, 2013 at 18:07
