Միացնենք մեր ձայնը ի պաշտպանություն Ռուսաստանի իշխանությունների կողմից ձերբակալված բնապահպանների և լրագրողների

Միացնենք մեր ձայնը ի պաշտպանություն  Ռուսաստանի իշխանությունների կողմից ձերբակալված բնապահպանների և լրագրողների

ԷկոԼուր

Ռուսաստանի իշխանություները ձերբակալել և կալանավորել են Պեչորյան ծովում`  «Պրիռազլոմնայա» նավթային պլատֆորմի մոտ ակցիա անցկացնող Greenpeace-ի թիմի բնապահպաններին և լրագրողներին, ինչպես նաև Arctic Sunrise սառցահատի թիմին:

ԷկոԼուրը միացնում է իր ձայնը բողքի ակցիային, որն ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանների և լրագրողների նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների անօրինական և չարդարացված գործողությունների դեմ: «Մարդկությունը ամբողջությամբ իր վրա է զգում բոլոր ծանր հետևանքները, որոնք բնության պատասխանն են  առանձին խմբերի ագահությանն ու  անհեռատեսությանը: Վերջիններս փորձում են սեփականացնել բնական հարստությունները` ոչնչացնելով և աղտոտելով շրջակա միջավայրը: Այդ ընկերությունները, որոնց ետևում կանգնած են որոշակի անձիք, համաշխարհային համագործկացության առջև ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Պատասխանատվություն չեն կրում հասցված վնասների և ակտիվիստների նկատմամբ հակաօրինական գործողությունների համար, որոնք բողոքի ակցիաներ են կազմակերպում խաղաղ ճանապարհով և բացահայտում են ճշմարտությունը հանքարդյուանբերող ընկերությունների գործողությունների մասին»:

Մենք կարծում ենք, որ կատարվածը վերաբերում է ոչ միայն Greenpeace-ի շահերին, այլև բոլորին: Դիմում ենք UNEP-ին և բնապահպանական կոնվենցիաների քարտուղարություններին, առաջին հերթին` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի: Կարծում ենք, որ միջազգային կառույցները, որոնք շրջակա միջավայրի պաշտպանությունը իրենց առաքելությունն են հռչակել, պետք է առաջին հերթին կանգնեն ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք պաշտպանում են բնությունը այնտեղ, որտեղ նրան սպառնում են:

Լուսանկարը` vesti.ru-ի

Սեպտեմբեր 27, 2013 at 13:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր