«Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող լեռնահարստացման համալիրի նախագծի հասարակական լսումների օրը հայտնի է

«Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող լեռնահարստացման համալիրի նախագծի  հասարակական լսումների օրը հայտնի է

ԷկոԼուր

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 16.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի գյուղապետարանում, տեղի կունենան «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Տաշտունի փորձարարական լեռնահարստացման համալիրի  նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Ատ-Մետալս»-ը ոսկու եւ բազմամետաղների կորզման փորձարարական լեռնահարստացման համալիրի շինարարությունը սկսել էր նախքան բնապահպանական փորձաքննությանը նախագիծը ներկայացնելը, ինչի համար ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը կասեցրել էր ընկերության գործունեությունը:

Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի

Հոկտեմբեր 03, 2013 at 17:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր