ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտը ներդրումների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտը ներդրումների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտը ներդրումների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ: Հոկեմբերի 10-ին գործադիրը հավանություն տվեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացրած «Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագծին:

Ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է վեր հանել ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները: Ըստ հայեցակարգի`ոլորտի խնդիրներն են`

1) ներդրումների համար գրավիչ միջավայրի ստեղծումը
2) առավել շահութաբեր, քիչ ծախսատար և տնտեսության համար կարևոր արտադրատեսակների բացահայտումը
3) ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր արտադրությունների կազմակերպմանն աջակցությունը:

Հայեցակարգով առաջարկվում է`

  • դիտարկել առավել շահութաբեր և տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող և էներգախնայող արտադրատեսակները
  •  աջակցել ընտրված արտադրատեսակների արտադրության կազմակերպմանը
  •  պետական աջակցություն ցուցաբերել կազմակերպությունների և արտադրատեսակների համար բանկերի համար ընդունելի բիզնես-ծրագրերի մշակման խնդրում
  • պետականորեն աջակցել տնտեսվարող սուբյեկտներին իրենց բիզնես-ծրագրերի` միջազգային ֆինանսական կազմակերպություններին և առանձին ներդրողներին ներկայացման հարցում:

Հայաստանում 600 ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայր կա, որոնցից շուրջ 400-ը տրամադրվել են շահագործման:

Հոկտեմբեր 10, 2013 at 15:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր