

ԷկոԼուր
Հոկտեմբերի 27-ին Վարդենիսի Սոթքի ոսկու հանքում թունավոր նյութերի պատճառով խեղդամահ է եղել չորս երեխաների հայր Վաչիկ Սաղաթելյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը:
Հիշեցնենք, որ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունը:
«Բազմաթիվ անգամներ մենք անդրադարձել ենք այն իրողությանը, որ Վարդենիս քաղաքի բնակիչները, չկարողանալով իրենց ամենօրյա հացը վաստակել, ստիպված մտնում են ոսկու հանք՝ գիտակցելով, որ, հնարավոր է, այնտեղից դուրս չգան։
Վ. Սաղաթելյանի դժբախտ դեպքը, ցավոք, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։
Բանն այն է, որ հանքն էլ, ըստ էության նորմալ չի գործում, եւ տարիներ առաջ անգամ Վերահսկիչ պալատը բացահայտեց, որ Սոտքի ոսկու հանքավայրը, որը հարուստ պաշարներ ունի, 0 դրամ հարկ է վճարում պետբյուջե։ Սա նշանակում է, որ Հայաստանի ընդերքը թալանվում է երկու ուղղությամբ՝ մասնավոր ընկերության եւ շարքային քաղաքացիների կողմից»,- գրում է թերթը:
Հոկտեմբեր 29, 2013 at 17:47
