

ԷկոԼուր
«Կանաչ զարգացման համագործակցություն» նախաձեռնող խումբը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ համատեղ կազմակերպում է «Հանքարդյունաբերություն` Հայաստանի տնտեսության շարժիչ ու՞ժ, թե՞ բնապահպանական աղետ» խորագրով բանավեճ-քննարկում: Քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին` ժ. 16:00, ՀԲԸՄ Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում, 5-րդ հարկում: Քննարկման աշխատանքային լեզուն հայերենն է: Միջոցառմանը կարող են դիմել ավագ դպրոցի սաներ և ուսանողներ:
Միջոցառումից առաջ մասնակիցները բաժանվելու են 2 աշխատանքային խմբերի` հանքարդյունաբերությանը կողմ և դեմ: Յուրաքանաչյուր խումբը բաղկացած կլինի 7 անդամներից, որոնք կաշխատեն տվյալ խմբի մենթորի հետ: Խմբերը ունենալու են 1 շաբաթ ժամանակ` քննարկմանը նախապատրաստվելու համար:
Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր կողմ կներկայացնի թեմայի շրջանակներում պրեզենտացիա (առավելագույն տևողությունը 15 րոպե), որին կհաջորդի հարց-պատասխանների փուլը, երբ խմբերի անդամները հնարավորություն կունենան միմյանց հարցեր ուղղել: Մասնակիցների ակտիվությանը հետևելու է հրավիրված ժյուրին՝ բաղկացած քննարկվող թեմային քաջատեղյակ մարդկանցից: Հարց-պատասխանների փուլից հետո աշխատանքային խմբերին կտրվի ամփոփիչ ելույթի հնարավորություն:
Ժյուրիի անդամները կգնահատեն մասնակիցների աշխատանքն ու ակտիվությունը:
Քննարկումը կբարձրացնի մասնակիցների բնապահպանական գիտելիքները, պատկերացումները և խթան կհանդիսանա երիտասարդության շրջանում էկոլոգիական մտածելակերպի ձևավորմանը: Քննարկման ընթացքում առավել աչքի ընկած մասնակիցներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու PARTNERSHIP FOR GREEN DEVELOPMENT և AGBU YP կազմակերպությունների հետագա տեղական և միջազգային ծրագրերին:
Ցանկացողները կարող են լրացնել հայտը մինչև նոյեմբերի 10-ը, ժ. 17:00 հետևյալ հասցեով`
https://docs.google.com/forms/d/1PwESfZb8O7iLLAT2b-pRdK2sbBQ2NFd1092fEWV4cr0/viewform
Նոյեմբեր 06, 2013 at 13:58
