Հրապարակ
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության Շահումյանի հանքի երկու տեղամասերի խոր փորման հաստոցավարներն ու օգնականները դիմում են ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետային ու Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին: Նրանք դժգոհ են իրենց վարձատրությունից եւ որոշել են գործադուլ անել: Սակայն քանի որ հանքի 400 աշխատողներից միայն 41-ն է դժգոհ, ուստի գործադուլ անել չեն կարող. ըստ օրենքի, գործադուլ է համարվում այն ակցիան, որին մասնակցում են գոնե որեւէ տեղամասի բոլոր աշխատողները: Սակայն աշխատակիցները մտադիր չեն նահանջել, նրանք պայքարի նոր ձեւեր են մտածում, մասնավորապես ծրագրում են կոմբինատում «թավշյա հեղափոխություն» իրականացնել ընդդեմ գլխավոր տնօրենի:
Դեկտեմբեր 10, 2009
