

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը ճանաչվեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) լավագույն գործընկերը:
«Ուզում ենք հանձնել հավաստագիր և մրցանակ էկոԼուրին` որպես WWF-ի լավագույն և ակտիվ գործընկերոջը»,- այսօր՝ հունիսի 5-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:
Անդրադառնալով Հայաստանի բնապահպանական խնդիրներին Կարեն Մանվելյանը նշեց. «Հիմնական խնդիրները կապված են հատուկ պահպանվող տարածքների զարգացման, էկոմիջանցքների ստեղծման, Սևանա լճի, փոքր ՀԷԿ-երի և հանքարդյունաբերության հետ, սակայն Հայաստանի բնության համար ամենամեծ վտանգը գալիս է հանքարդյունաբերությունից: Պետք է շատ աշխատել հանքարդյունաբերող կազմակերպությունների հետ, փորձել, որ իրենք իրականացնեն աշխարհում ընդունված պատասխանատու հանքարդյունաբերությունը: Այսինք, այն թափոնները, որոնք առաջանում են, չպետք է թափել գետերը: Պետք է նորմալ կառավարվեն պոչամբարները և մի շարք այլ խնդիրներ, որոնք կապված են բնության աղտոտման հետ: Նույնը վերաբերում է նաև ՀԷԿ-երին: Գետը պետք է ունենա իր նորմալ բնապահպանական թողքը, որն այսօր Հայաստանում մենք դեռ չենք տեսնում»: Ըստ նրա`ոչ միայն բնապահպանները, այլեւ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է զբաղվեն այդ խնդիրներով:
Հունիս 05, 2014 at 18:07


