Պոչամբարների խախտումների համար ո՞ր ընկերություններն են տուգանվել

Պոչամբարների խախտումների համար ո՞ր ընկերություններն են տուգանվել

ԷկոԼուր

Սույն թվականի օգոստոսի 14-ին ԷկոԼուրը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին հարցում է ուղարկել Հայաստանի պոչամբարների վերաբերյալ: Հարցման մեջ ասված է. «Հարգարժան պարոն նախարար,

Օգոստոսի 11-ին Ձեր 100-օրյա աշխատանքային գործունեությունը ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեցիք, որ մի շարք պոչամբարներում խնդիրներ եք արձանագրել:

Խնդրում ենք տեղեկացնել, թե կոնկրետ որ պոչամբարում ինչ խնդիրներ եք արձանագրել, ինչ հանձնարարականներ եք տվել այդ պոչամբարները շահագործող հանքարդյունաբերական ընկերություններին եւ արդյոք հանքարդյունաբերական ընկերությունները տուգանվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական տեսչության կողմից, եւ եթե այո, ապա ո՞ր ընկերություններն են տուգանվել, որքա՞ն գումարի չափով եւ որքա՞ն գումարի վնաս է պատճառվել շրջակա միջավայրին»:

Օգոստոս 19, 2014 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր