ՀԱՆԴԻՍՈԻԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ «ԴԻՆՈ ՈԼԴ ՄԱՅՆԻՆ ՔԱՄՓՆԻ»-Ի ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՄԲԱՐԸ

Արմեն Դավթյան, Նոյյան Տապան»

Չնայած ապրիլի 25-ից շահագործման է հանձնվել Կապանի նախկին լեռնահրստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության Գեղանուշի պոչամբարը, սակայն տեխնիկական որոշ հարցեր լուծելուց հետո, պոչամբարի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեքշաբթի: Ձեռանարկության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան տեղեկացրեց, որ Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումները տրվել են հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, որը նվազագույնի է հասցնում պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրին: Պոչամբարի շինարարական աշխատանքները արժեցել են մոտ 6 մլն ԱՄՆ դոլար ու տեւել են երկու տարի: Պոչամաբարում հննարավոր կլինի տեղավորել 11մլն խ.մ կամ 18 մլն տոնա պոչանքներ: Միաժամանակ կառուցված մաքրված ջրերի շրջանառու համակարգը հնարավորություն է տալիս ձեռնարկությանը` դրանք օգտագործել ֆաբրիկայի տեխնոլոգիական գործընթացում: Այսինքն թափոնաջրերը չեն հոսելու գետ, այլ հետ են վերադառնալու ձեռարկություն ու այդ ջուրը կրկին օգտագործվելու է տեխնիկական նպատակներով: Այսպիսով, ըստ Ռոբերտ Ֆալետայի, կխնայվի բնական ռեսուրսների օգտագործումը:

Ձեռնարկությունը Կապանի տարածաշրջանում իրականացնում է լայնածավալ երկրբանահետախուզական ծրագիր, ու, օգտվելով առիթից, գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան տեղական իշխանության ներկայացուցիչներին առաջարկեց ծանոթանալ Շահումյանի հանքի հյուսիսային տեղամասի 5-րդ երակում իրականացվող աշխատանքներին: Ըստ երեւույթին, հետագայում այս տարածքը կդառնա բաց հանք, սակայն առայժմ այստեղ հորատման աշխատանքներ են ընթանում: Հորատման նոր ժամանակակից մեքենաներ են բերվել արտերկրից, մոտ 100 աշխատատեղ է ապահովվել: Այստեղ թե' Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, թե' Կապանի քաղաքապետ Արմեն Կարպետյանը հետաքրքրվեցին կատարվող աշխատանքների հողհատկացման պայմանագրերով ու հողերի կատերգորիաներով:

Պարոն Ֆալետան հավաստիացրեց, որ ամեն ինչ արվում է ՀՀ օրենսդրությամբ:

Մայիս 20, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր