Արծվանիկի պոչամբարը երկու տարվա կյանք ունի

Արծվանիկի պոչամբարը երկու տարվա կյանք ունի

ԷկոԼուր

Արծվանիկի պոչամբարը երկու տարվա կյանք ունի, հայտարարեց ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում «Կայուն զարգացման կենտրոն»-ի կողմից կազմակերպած կլոր սեղանի ժամանակ:

«Երկու տարի անց այն կհասնի իր մաքսիմալ բարձրության: Ու՞ր ենք տանելու այդ պոչերը: Կոմբինատն անպատճառ աշխատելու է, ավելին, նա գնալով մեծացնում է իր հզորությունը: Եթե առաջ 15-20 միլիոն տոննա էր, հիմա ուզում են դարձնել 40 միլիոն: Պատկերացրեք՝ կրկնակի մեծանում են այդ թափոնները... ի՞նչ է լինելու... Դրա մասին է պետք մտածել...Ո՞ւնենք տարածք...Տեղ չունենք», - ասաց Մարատ Գրիգորյանը:

«Քաջարանի հանքանյութի մեջ կա ոչ միայն պղինձ և մոլիբդեն, այլ բազմաթիվ այլ օգտակար էլեմենտներ: Կառավարությունը պետք է վաճառի հանքավայրը իր ողջ պաշարով, այլ ոչ թե միայն պղինձը վերցնեն, իսկ մնացածը թափեն», - ասաց Մ. Գրիգորյանը: Այդ մնացած օգտակար հանածոնները թափոնների տեսքով կուտակվում են Արծվանիկի պոչամբարում, որի նախագծային ծավալը կազմում է 310 միլիոն խմ, իսկ փաստացի` 270 միլիոն խմ:

Դեկտեմբեր 11, 2014 at 14:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր