Նշանակված է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախագծի հանրային քննարկումների օրը

Նշանակված է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախագծի հանրային քննարկումների օրը

ԷկոԼուր

Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նախատեսվում է անցկացնել Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը: Նախարարության պաշտոնական կայքում նախագիծը դեռևս տեղադրված չէ:

Հիշեցնենք, որ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը ԷկոԼուրին տեղեկացրել էր, որ «Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավարի տարածքը  ընդլայնել 70 հեկտարով և այդ տարածքը շահագործել բաց եղանակով:

Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Գտնվում է Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

«Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ» ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Արմանիսի հանքավայրում ոսկու պարունակությունը 0.9 գրամ է տոննայում, իսկ արծաթի պարունակությունը՝ 10 գրամ տոննայում։

Լուսանկարը վերցված է www.globalmetals.am կայքից

Մարտ 10, 2015 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր