Կապուտանում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Աբովյանի երկաթահանքի շահագործման

Կապուտանում ստորագրահավաք է սկսվել ընդդեմ Աբովյանի երկաթահանքի շահագործման

ԷկոԼուր

Կոտայքի մարզի Կապուտան գյուղի բնակիչները ստորագրահավաք են սկսել Աբովանի երկաթահանքի շահագործման դեմ: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը`նշելով, որ արդեն հավաքվել է 300 ստորագրություն: Ըստ Լեւոն Գալստյանի` Հանքավայրի շահագործման հայտ ներկայացրած «Սփայս Սթիլ» ՍՊԸ-ի բաժնետերերն են ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի որդին և ՀՀԿ անդամ Տիգրան Արզաքանցյանը:

Նշենք, որ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանի համաձայն` Աբովյանի երկաթահանքի շահագործումը սպառնում է թունավորել խմելու ջրերը: «Աբովյանում հանքը գտնվում է ջրերի տակ: Մեր խմելու ջուրը կփչացնեն, նոր կհասնեն իրենց հանքին»,- «ԷկոԼուր»-ին տված հարցազրույցներից մեկում  ասել է Ռ. Յադոյանը: Աբովյանի (Կապուտանի) հանքավայրի շահագործման դեպքում, ըստ, Յադոյանի, կապականվի Մայակովսկու խումբը, որը Երեւանին մատակարարում է մոտ 25% խմելու ջուր:

Հիշեցնենք, որ 2011թ-ին հայտարարվեց, որ ինչպես Աբովյանի երկաթահանքի, այնպես էլ Հրազդանի եւ Սվարանցի երկաթահանքերը ձեռք է բերել չինական «Fortune Oil» ընկերությունը:

Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի

Հունիս 12, 2015 at 14:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր