Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական աշխատանքները դեռ չեն սկսել

Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական աշխատանքները դեռ չեն սկսել

ԷկոԼուր

«Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ—ն Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրություն չի իրականացնում: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ադ ծրագրի ազդակիր Մարց համայնքի ղեկավար Ռոբերտ Գալստյանը: «Վերջին անգամ ընկերության ներկայացուցիչներին տեսել եմ հասարակական լսումների ժամանակ: Դրանից հետո տեղեկություն չունեմ: Ոչինչ չեն անում: Գիտեմ միայն որ բնապահպանության նախարարությունը թույտվությունը տվել է»,- ասաց Մարցի համայնքապետը:

Հիշեցնենք, որ 2014թ-ի հոկտեմբերին` Լոռու մարզպետարանում, անցկացվեցին  Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հասարակական լսումները:  Հայտի համաձայն` հետախուզական աշխատանքներն իրականացվելու էին հիմնականում անտառային հողերի տարածքում: «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայանի տվյալներով`  Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման կանխատեսումային պաշարներն են  2 միլիոն 700 հազար տոննա հանքաքարում  ոսկու 11 տոննա պաշար, արծաթի մոտ 30 տոննա, պղնձի մոտ 10 000 տոննա պաշար:

Հուլիս 07, 2015 at 17:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր